Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

Սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի առցանց ցուցադրությանը

Սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի առցանց ցուցադրությանը
08.04.2020 | 16:21

Ապրիլի 9-ին՝ ժամը 19.00‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի առցանց ցուցադրությանը։
Համերգը կայացել և տեսագրվել է 2019 թվականի մայիսին։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և մենակատարներ Սոֆյա Սայադյանը (սոպրանո, Հայաստան), Սոլջերդ Իսալվը (մեցցո-սոպրանո, Շվեդիա), Իվայլո Միխայլովը (տենոր, Բուլղարիա) և Սերգեյ Կովնիրը (բաս, Ուկրաինա)։
Համերգը հեռարձակվելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջով։
Առցանց ցուցադրության հատուկ հյուրերն են «ԴասA» կրթամշակութային նախագծի մասնակիցները‚ ում համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները նախապես առցանց դասընթաց են կազմակերպել՝ ներկայացնելով մանրամասներ Բեթհովենի կենսագրությունից և ստեղծագործական կյանքից։
Աշակերտների համար նախատեսված դասընթացը կարելի է դիտել հետևյալ հղմամբ:

Դիտվել է՝ 1558

Մեկնաբանություններ